ԱՍՊԱՐԵԶ երիտասարդական էքսպերիմենտալ կուրատորական հարթակ է: Նրա ֆունկցիան կապվում է ԺԱԻ- ի մյուս հատվածների՝ “Քննադատական և կուրատորական ուսումնասիրությունների դպրոց “-ի և "Նեսթ" արվեստագետների կացարանի հետ: Դպրոցի ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում իրականացնել ցուցահանդեսային հետազոտության հետ կապված գործնական աշխատանքներ, իսկ “Նեսթ“-ի ռեզիդենտ արվեստագետները կարող են ներկայացնել իրենց աշխատանքներն ու իրականացվող ծրագրերը: