«ԱՐէ» կատարողական արվեստների փառատոն


«ԱՐէ»-ն պերֆորմանսի և հիբրիդ արվեստի փառատոն է։ «Հիբրիդ արվեստ» ասելով ի նկատի ունենք մերօրյա հիբրիդ և տրանսդիսցիպլինար նախագծերը։ Առաջնային շեշտը դրվում է արտիստական ինքնաարտահայտման նոր ձևերի վրա, որոնք տարբեր մեդիաների և ժանրերի համաձուլման արդյունք են։ 

«ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնը ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ խրախուսվում են նորարարությունը, ռիսկը և նոր մտահղացումների զարգացումը։ Արվեստագետները ազատ են փորձարկել ստեղծագործական զանազան մոտեցումներ և փնտրել արդյունքներ, որոնք ոչ միշտ են կանխատեսելի։