ԺԱԻ պրո-լաբ

Նախագծային լաբորատորիան աշխույժ միջավայր է, որտեղ մենք նաև առաջարկում ենք մեր ծառայությունները՝ կապված բազմակողմանի և բազմաֆունկցիոնալ նախագծերի իրականացման բոլոր փուլերի հետ. խորհրդատվություն, օգնություն, ստեղծագործական կառավարման աջակցություն և նախագծի վերջնական իրականացում:

Լաբորատորիան նաև ծառայում է որպես մի հարթակ՝ համադրողների ուսուցման և պրակտիկայի միջև: Այնտեղ նախագծվում և իրականացվում են ինչպես արվեստի պարզ նախագծեր՝ կապված հրապարակայնության և լուսաբանումների հետ (ցուցահանդեսներ, հրատարակչություն, սեմինարներ), այնպես էլ բարդ, համալիր նախագծեր, որոնք կապվում են տարածաշրջանային, տարածքային և սեգմենտային արվեստի տնտեսության հետ (թանգարանային տնտեսություն, ցուցասրահներ և արվեստի կենտրոններ, արվեստի շուկա և մասնավոր հատված, ղեկավար մարմիններ և օրենսդրական միջավայր):

Նախագծային լաբորատորիան նպատակ ունի մշակել մեխանիզմներ (հավաքագրում, սպասարկում, ցուցադրում, տպագրում և տարածում), ինչպես նա և պրակտիկաներ (համադրություն, քննադատություն, մշակութային միջնորդություն)՝ արվեստի արտադրության խթանման համար: Այն ուղղված է նաև արվեստի ինստիտուցիոնալ ոլորտի և շուկայի զարգացմանը Հայաստանում: